Մարինե Հակոբյանն ինչպես է նշել իր 27-ամյակը
LifestyleBravo.am-ը գրում է.
Մարինե Հակոբյանի՝ Marbey-ի համար սեպտեմբերի 25-ն օրացույցում տոնական է: Ջազ երգչուհին երեկ բարձր տրամադրությամբ նշել է 27-ամյակը: Հայաստանի պետական ջազ նվագախմբի մեներգչուհին տարեդարձի նախօրեին Ջիվան Գասպարյան կրտսերի, Վահագն Հայրապետյանի եւ այլ երաժիշտների հետ ելույթ է ունեցել Դիլիջանում կորպորատիվ երեկույթի ժամանակ, որից հետո կեսգիշերին սկսել է նշել ծննդյան օրը.“Մտերիմներս գիշերը եկան Դիլիջան՝ շնորհավորելու, հետո միասին վերադարձանք Երեւան: Ինձ համար ուրախալի է, որ տարեցտարի ծննդյանս օրերն ավելի հետաքրքիր ու յուրահատուկ են անցնում”:
Երեկ էլ նա համատեղել է աշխատանքն ու տարեդարձի խնջույքը՝ կրկին երգելով նվագախմբի հետ.“Քանի որ նախապես որոշված էր, որ մոտ երկու ժամ պիտի երգեմ, այս տարի իմպրովիզ արեցի եւ աշխատանքից հետո նշեցի: Ընդհանրապես, չեմ սիրում նախօրոք պլանավորել, անգամ չէի որոշել, թե ինչ եմ հագնելու: Միջոցառումը որքան էլ պլանավորես, կարեւոր գույներն ու տրամադրություն ստեղծողը ներկա մարդիկ են”:
Շարունակությունը` այստեղ:
