Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու գործով երկու անձ կալանավորվել է
SocietyԱզատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու գործով երկու անձ կալանավորվել է, ևս մեկ անձ ազատ է արձակվել այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելուց հետո: Այս մասին Արմենպրես-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվողքրեական սեպտեմբերի 26-ին 3 անձի մեղադրանք էրառաջադրվել՝ Սմբատ Հակոբյանին ծանր մարմնականվնասվածք պատճառելու համար։ Ձեռք բերված ապացույցներիհամակցությամբ՝ Երևանի բնակիչներ Հ.Պետրոսյանին,Ա.Սարգսյանին և Ա.Գրիգորյանին սեպտեմբերի 26-ինմեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կազմում,դիտավորությամբ Ս.Հակոբյանին ծանր մարմնական վնասպատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի2-րդ մասի 6-րդ կետով։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանցնկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումըկիրառելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում՝ կիրառված բռնությանը մասնակցած անձանց ամբողջականշրջանակը պարզելու ուղղությամբ։