Մոսկվայում տեղի Է ունեցել Դուդուկի երկրորդ միջազգային փառատոնը
SocietyԱշխարհի տարբեր երկրներից Ռուսաստանի մայրաքաղաք ժամանած հայ երաժիշտներն իրենց կոմպոզիցիաներն են ներկայացրել Դուդուկի երկրորդ միջազգային փառատոնում, որը կիրակի օրը տեղի Է ունեցել Մոսկվայի Էստրադայի պետական թատրոնում, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
Բեմից հնչել են հայկական ժողովրդական երգերի, ռուսական եւ արտասահմանյան Էստրադայի կոմպոզիցիաներ:
Հանդիսականներն ունկնդրել են հայ հայտնի դուդուկահար Գեորգի Մինասովի եւ «Դուդուկահար» համույթի, Վիտալի Պողոսյանի, Հովհաննես Ղազարյանի եւ ուրիշների ելույթները: Բացի այդ, փառատոնում ելույթ Է ունեցել ամենակրտսեր դուդուկահարը՝ 8-ամյա Թաթուլ Համբարձումյանը, որը հանդիսականներին ցնցել Է ազգային գործիքով իր կատարմամբ:
Նաեւ, ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, սպասվում Էր համաշխարհային ճանաչում ունեցող հայ դուդուկահար եւ ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մասնակցությունը: Սակայն, ինչպես համերգի սկսվելուց առաջ հայտնել են փառատոնի կազմակերպիչները, մահացել Է վարպետի կինը, եւ նա չեղյալ Է հայտարարել իր բոլոր հյուրախաղերը: