Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 2-3 աստիճանով
SocietyՀանրապետության շրջանների զգալի մասում սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-ին երեկոյան ժամերին և գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 2-ին հյուսիսային առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ին կնվազի 2-3 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 1-ի երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 29-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +28 աստիճան, սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-2-ին` +29, հոկտեմբերի 3-ին` +28 աստիճան: