Հայտնիներ, ովքեր «թաքցնում են» իրենց ամուսիններին
LifestyleStyle.news.am-ը գրում է .
Հայտնի մարդկանց բնորոշ հնարք է՝ չբացահայտել իրենց սիրելիներին, նշանածներին ու անգամ ամուսիններին։ Հայկական շոու-բիզնեսի որոշ դեմքեր նույնպես հետեւում են արտասահմանյան աստղերի այս գործելաոճին՝ խուսափելով հրապարակել իրենց ամուսինների նկարները եւ չբացահայտելով նրանց ով լինելը։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է հայկական շոու-բիզնեսի այն հայտնիներին, ովքեր «թաքցնում են» իրենց սիրելիներին։
Քրիստինե Պեպելյան

Քրիստինե Պեպելյանի գաղտնի ամուսնության մասին հայտնի դարձավ 2012 թվականին։ Երգչուհին ուրախալի լուրով կիսվել էր ամուսնանալուց հետո միայն՝ նշելով, որ շատ երջանիկ է։ Իհարկե, պարբերաբար շրջանառվում է նրա ենթադրյալ ամուսնու անունը, սակայն երգչուհին երբեւէ չի մեկնաբանում այդ լուրերը։
Դիանա Գրիգորյան

Դիանա Գրիգորյանի ամուսնու մասին ոչ ոք ոչինչ չգիտի։ Միայն վերջերս պարզ դարձավ, որ նա ԱՄՆ-ում է, ում մոտ այս ամառ մեկնել էին հանգստանալու նրա երեխաները։
Դինա Ավետիսյան

Հաղորդավարուհի Դինան ամուսնացել է ԱՄՆ-ում՝ արվեստագետի հետ։ Իր խոսքով՝ ամուսինը չի սիրում, որ իր մասին խոսում են, այդ պատճառով էլ նա չի հրապարակում նրա նկարները։ Զույգը դուստր ունի։
Էմմի

Թերեւս ամենքննարկված ամուսնություններից էր երգչուհի էմմիի ամուսնությունը։ Թեեւ մամուլը պարբերաբար գրում էր այդ մասին, երգչուհին չէր մեկնաբանում այդ լուրերը այնքան ժամանակ, մինչեւ մի օր իր ֆեյսբուքյան էջում անձամբ խոստովանեց, որ ամուսնացել է ԱՄՆ-ում։ Ըստ էմմիի՝ իր ամուսինը հանրային մարդ չէ եւ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում։ Երգչուհին այժմ բալիկի է սպասում։
Տաթեւիկ Ադումյան

Թեեւ իր կարիերայի սկզբում Տաթեւիկ Ադումյանը հաճախ էր ամուսնու հետ լուսանկարներ հրապարակում, սակայն այժմ խուսափում է։ Սոցիալական ցանցերի նրա էջերում նույնիսկ հնարավոր չէ գտնել հին լուսանկարները։ Ի դեպ, շատ է խոսվում այն մասին, որ նա ամուսնալուծվել է։ Այդպես է դա, թե ոչ, դերասանուհին չի ցանկանում մեկնաբանել, այնուամենայնիվ, շարունակում է կրել հենց ամուսնու ազգանունը։
Մարիամ Մելիքյան

Դերասանուհի Մարիամ Մելիքյանը երբեւէ չի խուսափել ամուսնու մասին խոսելուց, մինչեւ այն պահը, երբ հայտնի դարձավ, որ նա ամուսնացել է թուրքի հետ։ Այժմ բալիկի սպասող դերասանուհին որեւէ լուսանկար կամ տեղեկություններ ամուսնու մասին չի տրամադրում լրատվամիջոցներին։
Տաթեւ Սարգսյան

Թեեւ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը դեռ չի ամուսնացել, այլ միայն՝ նշանվել, այնուամենայնիվ, նա նույնպես չի հրապարակում իր ապագա ամուսնու նկարները։ Հայտնի է միայն, որ Տաթեւի ընտրյալի անունը Կարեն է եւ որ նա բնակվում է Մոսկվայում։
Պատրաստեց՝ Աշա
- See more at: http://style.news.am/arm/news/25117/haytniner-ovqer-taqcnum-en-irenc-amusinnerin.html#sthash.nkgUBQFX.dpuf