Արմեն Մուրադյանը ռուս մասնագետի հետ քննարկել է դեռահասների առողջության պահպանմանն առնչնող հարցեր
SocietyՓորձի փոխանակման նպատակով մեկշաբաթյա այցով Հայաստանում է գտնվում Սանկտ Պետերբուրգի Հյուսիս-Արևմտյան բժշկական համալսարանի պրոֆեսոր, դեռահասների առողջության գիտական և ուսումնամեթոդական կենտրոնի ղեկավար, տվյալ ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մասնագետ Ալեքսանդր Կուլիկովը:
Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են դեռահասների առողջության արդիական խնդիրները, հատկապես նրանց ռիսկային վարքագծի, անառողջ սննդակարգի, վերարտրադողական առողջության, ներառյալ ՄԻԱՎ-ի կանխարգելման հարցերը:
Նախարարը, ողջունելով հյուրին, ընգծել է Հայաստանում տվյալ խնդիրների արդիականությունը: Ներկա պայմաններում առկա են դեռահասների առողջության բազմաթիվ ռիսկեր, մասնավորապես, կապված տեղեկատվական տեխնոլոգիաների չարաշահման հետ: Հանդիպման ընթացքում ԱԺ առողջապահության մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը անդրադարձել է երեխաների և դեռահասների առողջության ոլորտում Հայստանում իրականացված ծրագրերին, դրանց ձեռքբերումներին և խոչընդոտներին: Նշվել է, որ հաշվի առնելով խնդրի բազմակողմանի բնույթը, կարևոր է, որ իրականացվող ծրագերը հասցեարգրվեն թե՛ բուժաշխատողներին` սկսած առաջնային օղակից, թե՛ կրթական հաստատությունների մանկավարժական անձնակազմին, թե ծնողներին և հենց իրենց` դեռահասներին:
Պրոֆեսոր Ալեքսանդր Կուլիկովը ողջունել է նախարարության ուշադրությունը դեռահանսերի խնդիրների նկատմամբ: Նա ներկայացրել է տվյալ ոլորտի Ռուսաստանի և Սանկտ Պետերբուրգի փորձը: Հյուրը բարձր է գնահատել մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի, ««Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահանսերի առողջության ինստիտուտի» կողմից Հայաստանում իրականացված աշխատանքները, համատեղ արդյունավետ ծրագրերի իրականացումը:
Ալեքսանդր Կուլիկովի խոսքով, հայ մասնագետները` որպես միջազգային փորձագետներ, ակտիվ մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կազմակերպվող միջազգային ամառային դպրոցի աշխատանքերին, կիսվել են իրենց փորձով ԱՊՀ այլ երկրների մասնագետների հետ:
Քննարկման ընթացքում նշվել է, որ մեծահասակների մահացության մեծ մասը պայմանավորված է դեռահասության շրջանում առաջ եկած վնասակար սովորությունների հետ, ինչպիսին են ծխախոտը, ալկոհոլը: Կողմերն ընգծել են, որ առողջությունը վաղ տարիքից բացարձակ արժեք է:
Անդրադառնալով երեխաների կրծքով սնուցման խնդրին, մասնավորապես մոր` երկաթի դեֆիցիտի պարագայում, կարևորվել է օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոտարրերերով սննդի հարստացման, հանրային առողջապահական ծրագրերի իրականացումը:
Շեշտադրվել է նաև դեռահասների, երիտասարդների շրջանում առողջ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության անհրաժեշտությանը: Հանդիպման մասնակիցները նշել են հետագա ակտիվ համագործակցության և համատեղ ծրագերի զարգացման կարևորությունը: