ԱՄՆ-ի Fox հեռուստաալիքն Էկրանավորում Է «Տասը փոքրիկ նեգրեր» վեպը
SocietyՄիացյալ Նահանգների Fox հեռուստաալիքը ձեռք Է բերել Ագատա Քրիստիի «Տասը փոքրիկ նեգրեր» վեպի Էկրանավորման իրավունքը, հաղորդում Է Արմենպրես-ը՝հղում անելով The Hollywood Reporter-ին: Հեռուստաադապտացիայով կզբաղվի ռեժիսոր Մորտեն Թիլդումը, որը նկարահանել Է «Նմանակման խաղ» ֆիլմը:
Ծրագրի մանրամասներն, ինչպես եւ ռելիզի ժամկետն առայժմ չեն ճշտվում: Հնարավոր Է, ստեղծագործությունը կԷկրանավորեն մինի-սերիալի ձեւով:
Ինչպես նշել Է հրատարակությունը, «Տասը փոքրիկ նեգրեր» («Եվ ոչ ոք չմնաց») մինի-սերիալի վրա ներկայում աշխատում Է նաեւ Մեծ Բրիտանիայի BBC One հեռուստաալիքը:
2015 թվականի սեպտեմբերի սկզբին ամբողջ աշխարհի ընթերցողներն առցանց քվեարկությամբ «Տասը փոքրիկ նեգրերը» ճանաչել են Ագատա Քրիստիի լավագույն վեպը: Պատմության կենտրոնում տարբեր մասնագիտությունների, սոցիալական ստատուսների եւ տարիքի տասը մարդիկ են, որոնք մի ժամանակ հայտնվել են մի ոչ մեծ անմարդաբնակ կղզում: Հանկարծ նրանք սկսում են մեկը մյուսի հետեւից մեռնել տարօրինակ հանգամանքներում:
Այսօրվա դրությամբ աշխարհում վաճառվել Է գրքի ավելի քան հարյուր միլիոն օրինակ: «Տասը փոքրիկ նեգրերը» համարվում Է առեւտրային տեսակետից ամենահաջող դետեկտիվ վեպերից մեկն ամբողջ պատմության ընթացքում: Ստեղծագործությունը բազմիցս բեմադրել են թատրոնում, ըստ վեպի նկարահանել են մի քանի ֆիլմեր:
Խորհրդային հանդիսականներին հայտնի Է Ստանիսլավ Գովորուխինի համանուն Էկրանավորումը, որը թողարկվել Է 1987 թվականին: Կինոնկարում գլխավոր դերը խաղացել Է Վլադիմիր Զելդինը: