ԵԽԽՎ-ի նոր նախագահը կընտրվի 2016 թվականի հունվարին
PoliticsԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավար Անն Բրասերը հավաստել Է, որ ԵԽԽՎ-ի՝ հունվարին կայանալիք նստաշրջանում կընտրվի Վեհաժողովի նոր ղեկավար, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
«2016 թվականի հունվարից հետո կլինի Վեհաժողովի նոր նախագահ»,- ասել Է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
«Սա իմ վերջին նստաշրջանն Է»,- հավելել Է նա:
Վեհաժողովի աշխատակազմում ՌԻԱ Նովոստիին ավելի վաղ հայտնել են, որ հաջորդ տարվա հունվարին կկայանան ԵԽԽՎ-ի նոր ղեկավարի ընտրությունները: ԵԽԽՎ-ի կանոնների համաձայն՝ հերթը Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության ներկայացուցիչներինն Է: Գործակալության տվյալներով՝ խմբակցությունից այդ պաշտոնին հավակնում են երկու խորհրդարանականներ՝ ԵԽԽՎ-ի նախկին ղեկավար ֆրանսիացի Ժան Կլոդ Մինիոնը եւ խմբակցության ղեկավար իսպանացի Պեդրո Ագրամունտը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայում հնագույն միջազգային խորհրդարանական ինստիտուտն Է, գործում Է 1949 թվականից: Դա Եվրախորհրդի երկու գլխավոր կանոնադրական մարմիններից մեկն Է, այն ներկայացնում Է կազմակերպության անդամ պետություններում գոյություն ունեցող հիմնական քաղաքական կուսակցությունների շահերը: Վեհաժողովը քննարկում Է հարցեր, որոնք վերաբերում են արդի հասարակությանը եւ միջազգային քաղաքականության տարբեր ասպեկտներին: Վեհաժողովում վճռական ձայնի իրավունք ունեն 47 երկրների պատվիրակություններ: Դիտորդի կարգավիճակ ու նեն Իսրայելը, Կանադան, Մեքսիկան: