Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբանը իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել
SocietyՍուրիկԽաչատրյանի որդու փաստաբան Արմեն Մելքոնյանը դիմել է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան իր պաշտպանյալ Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդությամբ: «Մենք դատարան էինք դիմել դեռևս սեպտեմբերի 25-ին, երբ տեղեկացանք տուժող կողմի նոր ցուցմունքի մասին»,- Արմենպրես-ի հետ զրույցում հայտնեց նա:
Վերջին շրջանում ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն` վերոնշյալ քրեական գործով տուժող ճանաչված Հարություն Զաքարյանը նոր ցուցմունք է տվել, թե իրեն Տիգրան Խաչատրյանը ծեծի չի ենթարկել:
Ավելի վաղ`սեպտեմբերի 16-ին, քննիչը Սյունիքի մարզպետՍուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանիկալանավորման ժամկետը երկարաձգելու մասին դիմում էր ներկայացրել Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչականշրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել էր:
Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27-ին Սյունիքի մարզպետ ՍուրիկԽաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը. նրա նկատմամբ սահմանվել է երկամսյա կալանք: Բացի այդ` դատարանը մերժել էր գրավի դիմաց Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու նրա փաստաբանների ներկայացրած միջնորդությունը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով հուլիսի 27-ինմեղադրանք է առաջադրվել հուլիսի 25-ին ձերբակալված Տիգրան Խաչատրյանին:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն,որ Տիգրան Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն էգործադրել Հարություն Զաքարյանի նկա տմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:
Ապացույցների համակցությամբ` Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույնօրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: