Նոր «Բոնդի» ստեղծողները ռեկորդ են սահմանել ոչնչացված մեքենաների արժեքով
SocietyՋեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի՝ «007. Սպեկտր»-ի ստեղծողները ռեկորդ են սահմանել նկարահանումների ժամանակ ոչնչացված մեքենաների արժեքով: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, այդ մասին The Daily Mail հրատարակությանը պատմել Է ֆրանշիզայում իրականացված հնարքների գլխավոր համակարգող Հարի Փաուելը:
«Իտալիայում աշխատելու ընթացքում մենք ջարդել ենք միլիոնավոր ֆունտ արժողությամբ բազմաթիվ ավտոմեքենաներ: Վատիկանում հետապնդումները նկարահանելիս ավտոմեքենաներն ընթանում Էին ժամում շուրջ 180 կիլոմետր արագությամբ: Մենք տեսարանը նկարահանել ենք ամբողջ գիշեր, արդյունքում՝ ֆիլմում տեղ Է գտել 4 վայրկյան տեւողությամբ տեսագրություն»,-նշել Է Փաուելը: Ջարդված ավտոմեքենաների ընդհանուր արժեքը կազմել Է 22 մլն ֆունտ ստեռլինգ՝ կինոնկարի 200 մլն ֆունտ բյուջեի դեպքում:
Բացի այդ, Ալպերում կատարված նկարահանումների ժամանակ 007 գործակալին հարկ Է եղել վարել մի ինքնաթիռ, որը, ըստ սյուժեի, շտեմարանի մեջ Է մխրճվում իր մրցակցի մեքենան հետապնդելու ընթացքում, եւ ավտոմեքենան վերածում այրվող բեկորների: Հատուկ ֆիլմի համար ստեղծվել են նաեւ ինքնանետվող նստատեղերով տասը Aston Martin DB10 մեքենաներ: Նրանցից յոթը ոչնչացվել են նկարահանումների ընթացքում:
Կինոնկարի համաշխարհային պրեմիերան նշանակված Է ընթացիկ տարվա հոկտեմբերի 26-ին. Ռուսաստանում ժապավենը Էկրաններին կհայտնվի նոյեմբերի 6-ից:
«007. Սպեկտր»-ը կդառնա չորրորդ ֆիլմը, որտեղ Բոնդի դերը խաղում Է բրիտանացի Դենիել Քրեյգը: Ռեժիսոր Սեմ Մենդեսի համար սա բոնդապատումի երկրորդ կինոնկարն Է «007.»Սքայֆոլ»-ի կոորդինատները» բլոկբաստերից հետո, որն ամբողջ աշխարհում հավաքել Է ավելի քան 1,1 մլրդ դոլար:
Ջեյմս Բոնդի մասին առաջին ֆիլմը՝ «Դոկտոր Նոու»-ն՝ գլխավոր դերում Շոն Քոների մասնակցությամբ, Էկրաններին հայտնվել Է 1962 թվականին: Տարբեր ժամանակներում բրիտանական հետախուզության հատուկ գործակալի դերը կատարել են Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալթոնը, Փիրս Բրոսնանը: 007 գործակալի աղջիկների դերում խաղացել են Սոֆի Մարսոն, Եվա Գրինը եւ Օլգա Կուրիլենկոն: