Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացմանը
SocietyՎարչապետ Հովիկ Աբրահամյանը Մայր Աթոռ Սուրբ Էմիածնում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ Գարեգին Ա կաթողիկոսի շիրիմի մոտ մատուցված հոգեհանգստյան կարգին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև վարչապետը մասնակցել է «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացմանը, որը կառուցվել է սփյուռքահայ բարերարներ Հայկ և Էլզա Թիթիզյանների ֆինանսավորմամբ: Կենտրոնը նախատեսված է Հայ եկեղեցու հոգևոր սպասավորների, քրիստոնեական դաստիարակության ուսուցիչների, սփյուռքի հայկական դպրոցներում կրթություն մատուցող մանկավարժների վերապատրաստման համար: Այստեղ կանցկացվեն նաև հայագիտական ու աստվածաբանական գիտաժողովներ: