Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին հայտնաբերվել է Գորիսում
SocietyԳորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի քրեական գործով հունիսի 15-ից հետախուզման մեջ գտնվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Մայիս Խաչատրյանը հայտնաբերվել է Գորիսի տարածաշրջանում` ժամը 15:40-ի սահմաններում: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ին հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
ՀՀ քննչական կոմիտեն Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում գործով տուժող Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների գործով նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին խմբի կազմում մասնակցություն է ունեցել նաև Մայիս Խաչատրյանը։
Քննչական կոմիտեն որոշում էր կայացրել՝ Մայիս Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմիցդիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որպես մեղադրյալներգրավելու մասին։ Բացի այդ` քննիչը միջնորդություն էր ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբխափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր: