Երևանում իրականացվում են ներթաղամասային շաբաթօրյակներ
SocietyՄայրաքաղաքի վարչական շրջաններում նախատեսված ժամանակացույցով շարունակվում են ներթաղամասային շաբաթօրյակները:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործընթացին մասնակցում են սանմաքրման ծառայությունների, համատիրությունների և պատասխանատու այլ կառույցների աշխատակիցները:
Շաբաթօրյակների կազմակերպմանն ու անցկացմանը, հատկապես այն հատվածներում, որտեղ միայն բանվորական ուժը բավարար չէ, տեխնիկապես աջակցում են նաև մայրաքաղաքի կենսապահովման բնագավառի կառույցները: Աշխատանքների ընթացքը համակարգում են Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ներկայացուցիչները: