Yerevan, 07.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հանրային տրանսպորտի ոլորտի հետ կապված բոլոր հարցերը քաղաքային իշխանության օրակարգում են. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ այդմ, նախորդ երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է տվյալ նորմերի խախտման 65 դեպք: Բացի այդ նաև զեկուցվել է, որ նախորդ երկու շաբաթների ընթացքում հայտնաբերվել է չնախատեսված վայրերում աղբը թափելու 134 դեպք, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին ու համապատասխան ծառայություններին հանձնարարել է գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում և շարունակել խստորեն վերահսկել գործող պարտադիր նորմերի և Երևանի ավագանու համապատասխան որոշումների կատարման ուղղությամբ աշխատանքների ընթացքը: «Մեկ անգամ ևս ուզում եմ, որ բոլորին պարզ լինի. մեր նպատակը վարչական տույժերի ենթարկելը և գումարներ գանձելը չէ, այլ մայրաքաղաքում կարգ ու կանոն հաստատելը և արատավոր որոշակի երևույթներից մեկընդմիշտ ձերբազատվելն է: Ու քանի դեռ կան իր ավախախտներ, մենք պարտավոր ենք օրենքով սահմանված կարգով վարչական տույժի ենթարկել բոլոր իրավախախտներին: Այս հարցում որևէ բացառություն չի կարող լինել ու, ըստ այդմ, ձեզանից ակնկալում եմ հետևողական խիստ աշխատանք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 13 դեպք: Զեկուցվել է նաև, որ նախկինում հայտնաբերված 6 դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:

Միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը հանձնարարել է դրանց ընթացքն ու հատկապես կատարվող աշխատանքների որակը ևս պահել մշտական խիստ վերահսկողության տակ: 

«Տվյալ աշխատանքներիտեխնիկական հսկողությունը միջազգային մասնագիտացած կազմակերպությունների կողմից իրականացնելը բնավ էլ չի նշանակում, որ մենք այս ուղղությամբ անելիքներ չունենք:

Կատարվող աշխատանքների արդյունքում ստեղծվող ենթակառուցվածքները երկար տարիներ պետք է ծառայեն մեր բնակիչներին, ուստի, մենք պարտավոր ենք այդ աշխատանքների որակյալ կատարման նկատմամբ ևս հսկողություն սահմանել ու հետևել, որ ամեն ինչ արվի սահմանված չափորոշիչներին համապատասխան: 

Ըստ այդմ, մշտական հսկողության տակպահեք ընթացող աշխատանքներն ու եթե թերացումներ նկատեք, անմիջապես քայլեր ձեռնարկեք դրանց արագ վերացման ուղղությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 23 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի շրջանակներում շարունակվում է ուժեղացված հսկողությունը կրթական հաստատություններին հարակից տարածքներում: Անդրադառնալով ՃՈ հետ համատեղ իրականացվող անվտանգ երթևեկության միամսյակին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել մշտական հսկողության տակ պահել սույն հարցը, բացի այդ, նաև հետևողական աշխատանքներ տանել հասարակական տրանսպորտով տեղաշարժվելու անվտանգության ապահովման ուղղությամբ: 

«Ձեր ուշադրությունը պետք է հրավիրեմ այնպիսի արատավոր երևույթների վրա, ինչպիսիք են վարելու ընթացքում հանրային տրանսպորտում ծխելը և հեռախոսով խոսելը: Համոզված եմ, կարիք չկա լրացուցիչ անգամ ասելու, թե այս վտանգավոր երևույթները որքանով են սպառնում է մեր համաքաղաքացիների ապահով երթևեկությանը: Ուստի, պետք է այդ ուղղությամբ հստակ և նպատակային աշխատանքներ տանել՝ դրանք մեզանում բացառելու համար:

Այս հարցում ակնկալում եմ սերտ համագործակցություն ինչպես Ճանապարհային ոստիկանության, այնպես էլ ոլորտի խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունների և ակտիվ քաղաքացիների հետ: Համոզված եմ, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերով տարված պայքարը կտա ցանկալի արդյունք», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ հանրային տրանսպորտի ոլորտի հետ կապված բոլոր հարցերը մշտապես լինելու են քաղաքային իշխանության օրակարգում:

Հանրակրթական դպրոցների ճաշարանները սպասարկող կազմակերպություններին տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկուցվել է, որ թերություններ են գրանցվել քաղաքապետարանի ենթակայության 17 դպրոցներում: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել գործընթացը և շարունակել շրջայցերը դպրոցների ճաշարաններ: 

«Եթեհամապատասխան կազմակերպությունները սահմանված ժամանակում չեն կատարում իրենցտրված հանձնարարականները, ապա առանց քննարկումների խզեք նրանց հետ կնքված պայմանագրերը: Բոլորը պետք է հասկանան, որ երեխաներին մատակարարվող սննդի հաշվինորևէ թերացում ներելի չէ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Պատասխանատուները նաև զեկուցել են, որ մայրաքաղաքում ներառական կրթություն իրականացնող բոլոր դպրոցների սնունդը ձեռք է բերվում կենտրոնացված կարգով ու գործընթացը մշտական հսկողության ներքո է:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ ամբողջությամբ պատրաստ է «Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ծրագիրը, որն այս տարի կանցնի «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրի ներքո: Այս տարի ևս միջոցառումների շրջանակում ներառված են սոցիալական ուղղվածության մի շարք նպատակային ծրագրեր, որոնց մասին հանրությանը կիրազեկվի սեպտեմբերի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration