ԼՂՀ ԱԺ 2-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին
SocietyԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 28-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների ու աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, քննարկվել են նստաշրջանի օրակարգում ներառված օրենքների նախագծերը:
Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի պատրաստվածության վերաբերյալ: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին: Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, առաջիկա լիագումար նիստին նախատեսվում է նաեւ օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: