ՀՀ վարչապետն ընդունել է սփյուռքահայ գործարար Վաչե Մանուկյանին
SocietyՎարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 28-ինընդունել է սփյուռքահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև բարեգործական մի շարք նախագծերի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր: