Հայաստանը սուր շնչառական վարակների ակտիվացման 1-ին փուլում է. մասնագետ
SocietyՀայաստանի Հանրապետությունում սովորաբար արձանագրվում է շնչառական վարակների ակտիվացման 2 փուլ. այժմ երկիրը գտնվում է առաջին փուլում, որը պայմանավորված է, ոչ թե վիրուսներով, այլ մրսածությամբ: Սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Օդի ջերմաստիճանի 30 և ավելի պայմաններում վիրուսի հարուցիչ օդում մնալ չի կարող: Այստեղ առաջ է գալիս մրսածության գործոնը, քանի որ առավոտյան լինում է բավականին ցուրտ, ցերեկը շոգ, գիշերը նորից ցուրտ»,- ասաց նա` նշելով, որ եղանակային այսպիսի պայմաններն են առիթ հանդիսանում, որպեսզի հատկապես փակ կոլեկտիվներում` դպրոցում, մանկապարտեզում, սուր շնչառական վարակների դեպքերը շատ արձանագրվեն:
Հայաստանում 2014-ին սուր շնչառական վարակ ունեցել է 1588 մարդ, իսկ 2015-ին` մինչ օրս նրանց թիվն արդեն հասել է 1600-ի: