Քիմ Քարդաշյանը, Լորդը եւ Քելլի Ռոուլենդը՝ Քանիե Ուեսթի համերգի ետնաբեմում
LifestyleStyle.news.am-ը գրում է .

Հանգստյան օրերին Քանիե Ուեսթը երկու համերգ է տվել Հոլիվուդում։ Բնականաբար ետնաբեմում նրան սատարել են Քիմ եւ Քլոե Քարդաշյանները, Քենդալ Ջեները եւ փոքրիկ Նորթը, ովքեր չէին մոռացել նաեւ լուսանկարվելու մասին։ 34-ամյա հայուհու Twitter-ում հայտնվել են լուսանկարներ Destiny's Child խմբի նախկին անդամ Քելլի Ռոուլենդի, երգչուհի Լորդի, դերասանուհի Մինկա Քելլիի եւ Ջենա Դեւանի, ինչպես նաեւ Ջեն Աթկինի հետ (գլխավոր լուսանկարը)։

Հիշեցնենք, որ Ուեսթի համերգի վերջաբանն այնքան էլ գեղեցիկ չի ստացվել։ Համերգից հետո Բեւերլի Հիլսի առանձնատներից մեկում կազմակերպված երեկույթին, որին անգամ ռեփերը չի հասցրել ներկա լինել, հայտնվել են ոստիկանները, քանի որ հարեւանները բողոքել են բարձր աղմուկից։

Երեկույթը շատ արագ չեղյալ են հայտարարել, եւ բոլոր հյուրերը ստիպված հեռացել են։
- See more at: http://style.news.am/arm/news/25146/qim-qardashyany-lordy-ev-qelli-roulendy-qanie-uesti-hamergi-etnabemum.html#sthash.mXANbMxg.dpuf