Թուրքիայի օդուժը 25 քուրդ զինյալի է ոչնչացրել
SocietyԹուրքիայի զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) հենակետերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:
Հայտարարության համաձայն` թուրքական օդային ուժերը կարողացել են չեզոքացնել 25 քուրդ զինյալի: