Հանրային հեռուստաընկերությունը ՉԺՀ-ի հետ համագործակցությամբ կկառուցի ժամանակակից նոր տաղավար
Society ՀՀ կառավարությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման
Նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ տեղեկացնելով, որ հեռուստաընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում է կառուցել նոր, ժամանակակից տեխնիկական հնարավորություններով տաղավար:
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում իրականացվող շենք-շինությունների վերակառուցման, տարածքների բարեկարգման, տեխնիկական վերազինման ծրագրի շրջանակներում նոր՝ արդի պահանջներին համապատասխանող տաղավարի կառուցման նպատակով խիստ անհրաժեշտություն է առաջացել մոտ 1.4 հա մակերեսով ընդլայնել ընկերությանը պատկանող հողամասը:
Ներկայացված նախագծով առաջարկվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության համար նոր տաղավար կառուցելու նպատակով հատկացվող պետական սեփականություն հանդիսացող հողամասը կադաստրային արժեքով ներդնել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում: