Տնտեսագետը ԵԱՏՄ-ում միանսական արժույթի անցնելու մասին կանխատեսումները դեռ վաղ է համարում
EconomicsԵվրասիական տնտեսական միության անդամ երկրները միասնական արժույթի կարող են անցնել միայն ֆինանսական միասնական համակարգ և ազատ շուկայական մոդել ունենալուց հետո: Հայաստանը ԵԱՏՄ անդամակցության պայմանագրով միասնական արժույթի անցնելու որևէ պարտավորություն չի ստանձնել: Սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ փորձագետ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Մենք Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի կետերով ստորագրել ենք միասնական ֆինանսական շուկայի ձևավորման դրույթը, որը պետք է ձևավորվի 2015թ., իսկ կենտրոնը լինելու է Ալմաթին: Մինչ այդ միասնական արժույթի մասին որևէ պարտավորություն Հայաստանն իր վրա չի վերցրել, և մինչ այդ ժամանակահատվածը չի էլ կարելի կանխատեսումներ անել միասնական արժույթի մասին: Միասնական արժույթին անցնելն ինտեգրման մյուս փուլն է, որի մասին խոսելու և կանխատեսումներ անելու համար դեռ վաղ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Õ տնտեսագետը՝ անդրադառնալով հանրության մեջ առկա մտահոգություններին, թե շուտով ԵԱՏՄ երկրներն անցնելու են միասնական արժույթի, ինչի հետևանքով Հայաստանը պետք է հրաժարվի դրամից:
Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակներում ռազմավարական ապրանքատեսակների առևտուրը ռուբլիով իրականացնելու ՀՀ վարչապետի առաջարկին՝ Պարսյանը կարևորեց այն հանգամանքը, որ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը հիմնականում վերաբերում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև իրականացվող առևտրին, քանի որ էներգակիրներ Հայաստանը հիմնականում Ռուսաստանից է ներկրում:
Նա նկատեց, որ ԵԱՏՄ անդամ երկրներ Բելառուսը և Ղազախստանն արդեն սկսել են Ռուսաստանի հետ առևտուրն իրականացնել ռուբլիով: Տնտեսագետը հայտնեց, որ Բելառուսը Ռուսաստան արտահանում իրականացնելու պարագայում գումարի 87 տոկոսը վճարում է ռուսական ռուբլիով, իսկ Ղազախստանը 51 տոկոսն է վճարում ռուբլիով: Ներմուծման դեպքում Բելառուսը գումարի 65 տոկսը վճարում է ռուբլիով՝ Ղազախստանը՝ 73 տոկոսը: «Այսինքն, այս երկրներն արդեն անցել են ռուբլիի փոխադարձ հաշվարկներում: Ես կարծում եմ, որ այս դեպքում մենք որպես օրինակ կարող ենք վերցնել Բելառուսի փորձը»,- նշե ց Պարսյանը:
Տնտեսագետը ևս մեկ կարևոր հանգամանք է մատնանշում: Նրա խոսքով՝ Հայաստանի համար ձեռնտու չի լինի 1000 խմ գազի համար 165 դոլար գործող սակագինը վերածել ռուբլիի և այդպես վճարել: Նրա խոսքով՝ միջպետական բոլոր պայմանագրերը պետք է փոխվեն, գնանշումը դառնա ռուբլիով, ինչն ավելի շահավետ կլինի Հայաստանի համար: