Հարություն Խաչատրյանի ֆիլմերը ցուցադրվել են Բաթումի հեղինակային կինոյի միջազգային կինոփառատոնում
CultureԲաթումի հեղինակային կինոյի 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվել է կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի 60-ամյակին նվիրված հետահայաց ցուցադրություն: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի գրասենյակից, փառատոնն անցկացվել է սեպտեմբերի 13-20-ը: Ցուցադրվել Õ �ն ռեժիսորի «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վավերագրողը» և «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմերը: Փառատոնի շրջանակներում Հարություն Խաչատրյանը հանդես է եկել վարպետության դասով և ուսանողների ու փառատոնի հյուրերի համար խոսելէ ժամանակակից վավերագրական կինոյի լեզվամտածողության առանձնահատկությունների մասին: Փառատոնի պաշտոնական փակման արարողության ժամանակ Հարություն Խաչատրյանը և Չիկագոյի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, արվեստի համադրող Քրիստոֆեր Կամիշևն արժանացել են փառատոնի հատուկ մրցանակին՝ հա մաշխարհային կինոյի զարգացման գործում ունեցած մեծագույն ավանդի համար: