Հայաստանը պատրաստ է Բոլոնիայի քարտուղարության փորձը փոխանցել Բելառուսին. Արմեն Աշոտյան
SocietyՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բելառուսական կրթական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Բելառուսի Հանրապետությունը Բոլոնիայի գործընթացին անդամակցելու հայտ է ներկայացրել այս տարվա մայիսին՝ Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ժամանակ: Անդամակացության հարցում Հայաստանը, իբրև Բոլոնիայի քարտուղարության նախագահությունն ստանձնած երկիր, գործընկերային աջակցություն է ցուցաբերել Բելառուսին: Նշելով այս փաստը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է Բոլոնիայի քարտուղարության և Եվրոպական կրթական տարածքում ի նտեգրման փորձը փոխանցել Բելառուսին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս գործընկերներին:
Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին կարևորել է կրթության ոլորտում եվրոպական ինտեգրման հայկական փորձը՝ հայ-բելառուսական երկկողմ կրթական կապերի զարգացման հարցում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտության, բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության ամրապնդման