«Մարսացին» ֆիլմի ռեժիսորը Կարմիր մոլորակի վրա ջրի գոյության մասին իմացել Է ֆիլմի վրա աշխատելիս
SocietyԱմերիկացի ռեժիսոր Ռիդլի Սքոթը, որը նկարահանել Է «Մարսացին» գիտաֆանտաստիկ ֆիլմը, հայտարարել Է, որ Կարմիր մոլորակի մակերեւույթին ջրի հավանական գոյության մասին իմացել Է մի քանի ամիս առաջ: Բեմադրիչը նշել Է, որ իր ժապավենի վրա աշխատելիս կոնսուլտացիաներ Էր անցկացնում NASA-ի հետ, հաղորդում Է &laqu o;Արմենպրես-ը՝ հղում անելով Entertainment Weekly-ին:
Սքոթի խոսքով՝ Մարսի վրա ջրի վերաբերյալ մի անգամ խոսակցություն Է սկսվել գործակալության մասնագետների հետ շփվելիս: «Ես այն ժամանակ ասացի՝ այդ մոլորակի վրա կան ինչ-ինչ մեծածավալ սառցադաշտեր: Ինձ պատասխանեցին՝ այո, մենք կարծում ենք, որ դա սառույց Է: Ես բացականչեցի՝ վաու, նշանակում Է՝ այնտեղ կարող Է օվկիանո՞ս լինել: Ինձ խոստացան դա պարզել»,-պատմել Է ռեժիսորը: Նա հավելել Է, որ այս խոսակցությունը տեղի Է ունեցել արդեն այն բանից հետո, երբ նկարահանումներն սկսվել Էին:
«Մարսացին» ֆիլմն ամերիկյան վարձույթ դուրս կգա հոկտեմբերի 1-ին (Ռուսաստանում՝ հոկտեմբերի 8-ին): Ինժեներ եւ կենսաբան Մարկ Ուոթնիի գլխավոր դերը խաղացել Է Մեթ Դեյմոնը: Ըստ սյուժեի, հերոսը մի քանի գործընկերների հետ Մարս Է ժամանում հետազոտական գիտարշավի շրջանակներում: Նրանց աշխատանքի ընթացքում ավազամրրիկ Է սկսվում: Ուոթնին վնասում Է սկաֆանդրը, իսկ մյուս մասնակիցները նրան զոհված են համարում եւ հեռանում մոլորակից: Արդյունքում հերոսը մնում Է մենակ, նա հարկադրված Է Մարսի վրա դիմանալ չորս տարի՝ մինչեւ հաջորդ առաքելությունը: Ֆիլմում ցուցա դրված Է, որ Մարկ Ուոթնին գտնում Է սառցադաշտի եզրը: