Ռուսաստանցիներին առավել շատ անհանգստացնում Է տնտեսության վիճակը եւ գների աճը
EconomicsՌուսաստանցիները երկրի մասշտաբով գլխավոր խնդիրները համարում են տնտեսության վիճակը եւ գների աճը: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքները:
Ըստ հետազոտության տվյալների՝ գնաճը, որը մի քանի ամիս ռուսաստանցիների համար երկրի կարեւորագույն խնդիրն Էր (փետրվարին մինչեւ 24 տոկոս), աշնան սկզբին ցուցակում առաջին տեղը կիսել Է տնտեսության հետ (15-ական տոկոս): Յուրաքանչյուր տասներորդ ռուսաստանցին սոցիոլոգներին պատասխանել Է, որ իրեն անհանգստացնում Է արտաքին քաղաքականությունը: Աշխատանքի տեղավորվելու եւ գործազրկության խնդիրներով անհանգստացած Է հարցման մասնակիցների 9 տոկոսը:
«Խնդրահարույց թեմաների ցուցակում երրորդ հորիզոնականն զբաղեցնում են ցածր աշխատավարձերն ու կենսամակարդակը (14 տոկոս). այս հարցի կարեւորությունը գործնականում անփոփոխ Է մնում երկար տարիներ»,-վկայում են հետազոտության տվյալները:
Հարցման համաձայն՝ խնդիրների տասնյակում նաեւ տեղ են գտել սոցիալական քաղաքականությունը (7 տոկոս), առողջապահությունը (7 տոկոս), կոռուպցիան եւ բյուրոկրատիան (7 տոկոս), գյուղատնտեսության քայքայումը (6 տոկոս), կրթության ցածր մակարդակը (6 տոկոս): Ռուբլու անկումը եւ Ուկրաինայում ստեղծված իրադրությունը նույնպես շարունակում են անհանգստացնել ռուսաստանցիներին (3-ական տոկոս):
ՀԿՈւՀԿ-ի համառուսաստանյան հարցումը, որի հիման վրա հաշվարկվել են ինդեքսները, սեպտեմբերի 19-20-ին 1,6 հազար մարդկանց շրջանում անցկացվել Է Ռուսաստանի 46 մարզերի, երկրամասերի ու հանրապետությունների 132 բնակավայրերում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: