Էլեկտրոնային կառավարման ոլորտում Հայաստանն ունի լուրջ ձեռքբերումներ
SocietyԷլեկտրոնային կառավարման ոլորտում Հայաստանն ունի լուրջ ձեռքբերումներ: Նման գնահատական տվեց ՀՀ-ում Էստոնիայի դեսպան Պրիիտ Տուրկը`սեպտեմբերի 29-ին «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովի ընթացքում:
«Էլեկտրոնային կառավարման ոլորտում էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման համակարգի ներդրումը, քաղաքացիական կացության ակտերի գրանցմ ան, վարորդական վկայականի տրամադրման գործընթացում էլեկտրոնայնացումը լուրջ ձեռքբերում է Հայաստանի համար: Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանում էլեկտրոնային կառավարման մոդելի զարգացմանը»,- նշեց դեսպանը:
Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիայի հիմնադիր Իվար Տալլոն էլ ասաց, որ Հայաստանը էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման գործում ճիշտ ուղու վրա է:
«Հայաստանում կան կուտակված տարբեր էլեկտրոնային լուծումներ, օրինակ` Հայաստանում գործում են էլեկտրոնային ինքնության ID քարտերը: Եթե Հայաստանում լինի էլեկտրոնային կեցության գաղափարը, բոլորը կկարողանան այստեղ դառնալ «էլեկտրոնային բնակիչ», և նրանք հնարավորություն կունենան էլեկտրոնային տարբերակով գնելու, վաճառելու և այլ գործարքներ անելու էլեկտրոնային բնակչի կարգա վիճակում»,- հավելեց նա:
Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Վազգեն Յակուբյանն էլ ընդգծեց, որ էլեկտրոնային կառավարման նախագծի հնարավորությունները շատ մեծ են, և Հայաստանը պետք է մտածի, թե նախագիծն ինչպես օգտագործի, որ Սփյուռքն էլ օգտվի դրանից:
«Եթե Սփյուռքը հնարավորություն ունենա նախագծից օգտվելու, ապա այդ դեպքում մեծ օգուտներ կբերի Հայաստանին, նաև ավելի կզարգանան Հայաստան - Սփյուռք հարաբերությունները»,- հավելեց նա: Էլեկտրոնային կառավարումն ապահովում է թափանցիկություն, իսկ երբ կա թափանացիկություն, մարդիկ իրենց ավելի վստահ են զգ ում, տարբեր ոլորտներում սկսում են իրենց մասնակցությունը ցուցաբերել և այլն: