«ՊանԱրմենիան Էքսպո 2015»-ը կնվիրվի Էրեբունի -Երևանի 2797 ամյակին
SocietyՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և «Պրոմ Էքսպո» ընկերությունը հոկտեմբերի 8-11-ը կիրականացնեն իրենց հերթական համատեղ նախագիծը` «ՊանԱրմենիան Էքսպո 2015» վեցերորդ միջազգային ցուցահանդեսը:
«ՊանԱրմենիան Էքսպո» 2015 ցուցահանդեսի նպատակը հայրենական արտադրանքի ճանաչողականության և պահանջարկի բարձրացումն է` ստեղծելով գործարար հարթակ Հայաստանի և Սփյուռքի տնտեսական, մշակութային, գիտատեխնիկական կապերի ամրապնդման և զարգացման համար: Ինչպես նաև հայրենական արտադրանքի արտահանման խթանումը, Հայաստանի և այլ երկրների միջև համատեղ գործարար և ներդրումային ծրագրերի իրականացումը, Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտում: Ցուցահանդեսի թեմատիկ բաժինները ներառում են տնտեսության կարևոր ճյուղերը, առողջապահություն, կրթություն, շինարարություն և այլն:
«ՊանԱրմենիան Էքսպո 2015» ցուցահանդեսին կմասնակցեն ինչպես հայրենական, այնպես էլ արտերկրյա կազմակերպություններ:
Ցուցահանդեսը տեղի կունենա «ԵՐԵՎԱՆ» Էքսպո կենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածք)` Հ.Հակոբյան 3 հասցեով: