Yerevan, 05.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ-ն պատրաստ է խթանել տարածաշրջանի և Չինաստանի միջև նախագծերը. ՀՀ վարչապետ

Society

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային օրվա 66-ամյակի առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունի, գործադիրի ղեկավարը հանդես է եկել շնորհավորանքի խոսքով:

Դիմելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, պարոն դեսպան, դեսպանության անձնակազմին և Ձեր միջոցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամ ժողովրդին և իշխանություններին այս հիշարժան օրվա առթիվ` հղելով անձնական երջանկության և նորանոր հաջողությունների լավագույն մաղթանքներս: Այս տոնի առիթով այսօր շնորհավորական ուղերձ եմ հղել գործընկերոջս՝ պարոն Լի Քեցյանին՝ բարեկամ Չինաստանին մաղթելով բարօրություն և հե տագա առաջընթաց:

Այսօր մենք նշում ենք ժամանակակից Չինաստանի հիանալի վերելքը և հաջողությունները, այս համատեքստում նաև՝ հայ-չինական հարաբերությունների ձեռքբերումները: Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր մեր երկրների միջև հաստատվել և ամրապնդվել են բարեկամության ամուր կապեր: Հայաստանի և Չինաստանի միջև այսօր առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչը թույլ է տալիս քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած հարց: 

Հայ-չինական հարաբերությունների ամրապնդման գործում մեծ նշանակություն ունեցավ սույն թվականի մարտին ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հրավերով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան: Երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպումը մեծապես նպաստեց միջպետական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելուն:

Օրեր առաջ տեղի ունեցավ նաև իմ աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, որտեղ հանդիպում ունեցա Չինաստանի պետական խորհրդի նախագահ, վարչապետ պարոն Լի Քեցյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձանք հայ-չինական համագործակցությանը վերաբերող հարց երի լայն շրջանակի: 

Պատեհ առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել չինական կողմին այն ջերմ ընդունելության և հյուրընկալության համար, որին արժանացանք ես և իմ գլխավորած պատվիրակությունը Պեկինում և Սիանում: 

Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մենք ունենք նշանակալի աճ առևտրատնտեսական հարաբերություններում. Չինաստանն արդեն դարձել է Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերը: Համ ագործակցության նոր հեռանկարներ են բացվում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու վերաստեղծման ծրագրի շրջանակում: Դարեր շարունակ լինելով Եվրոպան և Ասիան կապող պատմական Մետաքսի ճանապարհի կարևոր տարանցիկ ուղի՝ Հայաստանն այսօր էլ պատրաստ է խթանել տարածաշրջանի և Չինաստանի միջև նախագծերը, կապել Չինաստանը Եվրոպայի հետ, ինչպես նաև նպաստել Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը: 

Հայ-չինական համագործակցության օրակարգը հարուստ է նաև հումանիտար ոլորտներում ակտիվ փոխգործակցությամբ: Աշխույժ համագործակցություն է ծավալվում մշակութային և գիտակրթական ոլորտներում: Ամեն տարի տասնյակ ուսանողներ են սովորում հայկական և չինական համալսարաններում՝ ստանալով կառավարական կրթաթոշակներ: Առանձնահատուկ պետք է նշեմ Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման նոր նախագիծը, որը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների հաջորդ սերունդների միջև բարեկամության ամրապնդմանը: Վերջին տարիներին հաջորդաբար Հայաստանում և Չինաստանում անց են կացվում փոխադարձ մշակույթի օրեր: Անկասկած, այսօրինակ շփումներն էականորեն նպաստում են մեր ժողո վուրդների միջև փոխըմբռնմանը և փոխճանաչմանը:

Ավարտելով խոսքս՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Թող հայ և չին ժողովուրդները բարեկամության և խաղաղության մթնոլորտում արարեն և զարգանան՝ միասին իրականացնելով ապագայի իրենց ծրագրերը»:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live