Ահա թե ինչ է անում սուրճը մեր օրգանիզմի հետ
LifestyleInchuzem.am-ը գրում է.
Սուրճը վիճելի խմիչք է: Կախված այն բանից, թե ինչ կողմից եք նայում, այն կարող է թվալ սուպեր օգտակար և անհավանական վնասակար:
Չնայած նրան, որ տարբեր բաներ եք լսել դրա մասին, կան շատ լավ բաներ, որ կարելի է ասել սուրճի մասին:
Օրինակ, սուրճի բաղադրության մեջ շատ նյութեր կան, որոնք պակասեցնում են շատ հիվանդությունների առաջացումը: Այն նաև պարունակում է կոֆեին, որը շատ մարդկանց մոտ քնի խանգարում է առաջացնում: Այս հոդվածում մենք մանրամասն կպատմենք սուրճի բոլոր դրական և բացասական կողմերի մասին:
Մեկ բաժակ ամերիկանոն պարունակում է ՝
- Վիտամին В2: 11% օրական նորմայից
- Վիտամին В5: 6% օրական նորմայից
- Վիտամին В1: 2%օրական նորմայից
- Վիտամին В3: 2% օրական նորմայից
- Ֆոլաթթու: 1% օրական նորմայից
- Մանգան: 3% օրական նորմայից
- Կալիում: 3% օրական նորմայից
- Մագնեզիում: 2% օրական նորմայից
- Ֆոսֆոր: 1% օրական նորմայից
Կարող է թվալ, որ դա քիչ է, բայց բազմապատկեք այս թվերը երեքով կամ չորսով, կամ քանի բաժակ, որ խմում եք ամեն օր: Այսպիսով սուրճը իսկապես կարող է հարստացնել Ձեր օրգանիզմը:
Եթե Դուք խմում եք մի քանի բաժակ սուրճ ամեն օր. ապա ստանում եք շատ օգտակար նյութեր: Իսկ եթե դրան զուգահեռ պարբերաբար ուտում եք մրգեր/բանջարեղեններ, ապա բավականաչափ եք ստանում օգտակար նյութեր:
Կոֆեինը լավացնում է ուղեղի աշխատանքը, այն լայն տարածում գտած է:
Կոֆեին կա թեյի, շոկոլադի մեջ ևս: Մեկ բաժակ սուրճի մեջ կա 30-300 մգ- 90-100 մգ. կոֆեին:
Երբ մարդիկ պարբերաբար օգտագործում են կոֆեին, իրենց օրգանիզմը դառնում է դիմացկուն: Այսինքն չեք կարողանա հասնել պահանջվող էֆեկտի: Ստիպված կլինեք ավելի ու ավելի շատացնել օգտագործման չափը: Կոֆեինը կախվածություն է առաջացնում:
Եթե դադարեք օգտագործումը կարող է առաջանալ գլխացավ, հոգնածություն: Կարող է սա տևել մի քանի օր:
Եթե հանդուրժողականությունը Ձեր բարձրանա և դեպրեսիայի մեջ ընկնեք, դա կնշանակի, որ ֆիզիակական կախվածություն ունեք:
Շատ մարդկանց դուր չի գալիս այն միտքը, որ նրանք կախվածություն ունեն ինչ-որ քիմիական նյութից: Նրանք սովոր չեն մտածել, որ իրենց օրգանիզմը սնունդից բացի այլ բաների կարիք ևս ունի: