Ֆրանսիական կազմակերպության միջոցներով հիմնանորոգվել է Սեւանի «Բողբոջ» մանկապարտեզի բուժկետը
SocietyՍեւանի «Բողբոջ» մանկապարտեզում ավարտվեցին բուժկետի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվեցին ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության միջոցներով:
Ինչպես ներկայացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմ ինե Ղուկասյանը, Սեւան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության առողջապահական ուղղությամբ իրականացվող ծրագրերի շարքում սա հերթական ձեռնարկն էր:
«Այս տարվա մայիսին էլ համայնքի հանրակրթական եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների բուժքույրերն անցել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, «Սեւանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն էլ ստացել է անհրաժեշտ սարքավորումներ ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը լավագույնս իրականացնելու համար: «Բողբոջ» մանկապարտեզում օգոստոսի վերջից սկսված հիմնանորոգման աշխատանքները, որն իրականացվել է Գրենոբլի եւ Սեւանի քաղաքապետարանների ֆինանսավորմամբ, ներառել է համապատասխան տարածքի սենյակների, միջանցքի ներքին հարդարուÕ ´, սենյակային հատվածների առանձնացում, սանհանգույցի կառուցում, այլ բնույթի աշխատանքներ: Սեպտեմբերի վերջին արդեն մանկապարտեզի բուժկետը լիովին վերանորոգված հանձնվեց շահագործման»,-նշեց Արմինե Ղուկասյանը:
Շնորհանդեսին ներկա էին Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, քաղաքապետարանի պատասխանատուները, «Բժշկական օգնություն եւ զարգացում» ֆրանսիական միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը: Քաղաքապետը կարեւորեց Սեւան-Գրենոբլ համագործակցության ընթացքում իրականացված ծրագրերը, մասնավորապես` առողջապահության ոլորտում կատարված աշխատանքները: Մանկապարտեզի տնօրեն Ծովինար Բադալյանը իր եւ կոլեկտիվի անունից շնորհակալություն հայտնեց իրականացված աշխատանքների համար: Լուսինե Սմբատյանն էլ, ներկայացնելով «Բժշկական օգնություն եւ զարգացում» ֆրանսիական միջազգային կազմակերպության առաքելությունը, իրականացրած ծրագրերը մարզում եւ Սևանում համայնքում, հավելեց, որ առաջիկայում շարունակվելու են առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը:
Խոսրով Խլղաթյան