Երեւանում ջրամատակարարման միջին տեւողությունը հասել է օրական 23.3 ժամի
SocietyԵրեւանում ջրամատակարարման միջին տեւողությունը հասել է օրական 23.3 ժամի: Այս մասին նշված է դանիական Water Supply Services Consulting ընկերության՝ մայրաքաղաքի ջրամատակարարման օպերատոր «Երեւան Ջուր» ՓԲԸ-ում 2014-15 ֆինանսական տարվա աուդիտի եզրակացությունում:
Աշխատանքի 9-րդ տարում «Երեւան Ջուր»-ը (ֆրանսիական Veolie Generale Des Eaux ընկերության դուստր ձեռնարկություն) անհրաժեշտ նվազագույն՝ 17 ժամ ջրամատակարարում է իրականացնում միայն ցանցի վատ վիճակ ունեցող շրջաններում:
Առաջին 7 տարիներին ամռան ժամանակահատվածում ջրամատակարարումը կրճատվում էր՝ սպառման կտրուկ աճի պատճառով: Սակայն կառավարման 8-րդ տարվանից ջրամատակարարման ամառային կրճատումները հաջողվել է հասցնել նվազագույնի:
Ցանցում վթարները վերացվել են միջինը 6.25 ժամում (թույլատրելի առավելագույնը 24 ժամն է):
Հաշվետու ժամանակաշրջանում ներդրումների ծավալները կազմել են 2 մլրդ 403 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 5.05 մլն դոլար - խմբ.)՝ պայմանագրով նախատեսված 1 մլրդ 451 մլն դրամի փոխարեն:
«Երեւան Ջուր»-ը (ֆրանսիական Veolie Generale Des Eaux ընկերության դուստր ձեռնարկություն) 2006 թվականից 10-ամյա պայմանագրով Երեւանի եւ հարակից 31 բնակավայրերի ջրամատակարարումն է իրականացնում: 2016 թվականի հունիսին հանրապետությունում պետք է 5-ամյա ժամկետով միասնական ջրամատակարար օպերատոր ընտրվի: