Սարագոսայում և Մադրիդում կայացել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ
CultureՍարագոսայում և Մադրիդում սեպտեմբերի 25-26-ին տեղի են ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Իսպանիայում հայտնի և մեծ համբավ վայելող ջութակահար, օրերս լատինական Գրեմմի մրցանակի առաջադրված, Արա Մալիկյանի համատեղ համերգները: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգները տեղի են ունեցե լ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ;
Կատարվել են դասական, ժամանակակից և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Համերգներին ներկա են եղել Իսպանիայի քաղաքական, մշակութային և լրատվական շրջանակների ներկայացուցիչներ, Իսպանիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։