Այսօր գեղեցկուհի Մոնիկա Բելուչիի ծննդյան օրն է (լուսանկարներ)
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Այսօր գեղեցկուհի դերասանուհի Մոնիկա Բելուչիի ծննդյան օրն է։ Նա դառնում է 51 տարեկան։ Ծնվել է Իտալական Չիտա դե Կաստելոյում։ Ունի երկու երեխա նախկին ամուսնուց՝ Վենսան Կասելից։
1990 թվականին 26-ամյա Բելուչին ամուսնանում է լուսանկարիչ Կլաուդիո Կարլոս Բասսոյի հետ։ Այս ամուսնությունից դերասանուհին երեխաներ չունի։ Ամուսնությունը տևել է 4 տարի։
Ֆիլմերում նկարահանվել Բելուչին սկսել է 1990 թվականից։ Նրա առաջին ֆիլմը «Հասուն սեր»-ն էր։
1996 թվականին Բելուչին ստացել է Սեզար մրցանակ «Բնակարան» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։
2000-2001 թվականներին մեծ էկրան են բարձրանում դերասանուհու մասնակցությամբ երկու ֆիլմ, որոնք նրան դարձնում են ամենապահանջված դերասանուհիներից։ Առաջինը Ջուզեպե Տորնատորեի «Մալենա» ֆիլմն էր, որտեղ Բելուչին մարմնավորում էր հենց Մալենային, որին սիրահարվում է մի անչափահաս։ Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ում ֆիլմից կտրվել-հանվել էին բոլոր այն տեսարանները, որտեղ անչափահասը պատկերացնում էր սեռական հարաբերությունները Բելուչիի հերոսուհու հետ։
Մյուս ֆիլմը իր ապագա ամուսին Վենսան Կասելի հետ էր՝ «Անշրջելիություն»։
Բացի մայրենի իտալերենից, դերասանուհին ազատ տիրապետում է անգլերենի և ֆրանսերենի։
Բելուչին իր առաջին երեխան լույս աշխարհ է բերում 40-տարեկանում։ 45-ում նա ևս մեկ երեխա է ունենում։ Երկու երեխաներն էլ նրա 14 տարվա ամուսնուց՝ Վենսան Կասելից են։ Զույգը, սակայն, արդեն բաժանվել է։













