Յուրի Խաչատուրովն ընդունել է ԱՄՆ խորհրդատվական խմբին
SocietyՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ Պաշտպանութան ռազմավարական վերանայման գործընթացին աջակցող ԱՄՆ խորհրդատվական խմբին: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ պ աշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամերիկյան փորձագետների հերթական այցը Հայաստան նպատակաուղղված է ռազմավարական վերանայման շրջանակներում զորային կառույցի և պաշտպանության զարգացման հնգամյա պլանի մշակմանն աջակցություն ցուցաբերելուն: