ՄԻԱՎ-ով 37 միլիոն ախտահարվածները հակառետրովիրուսային թերապիայի կարիք ունեն. ԱՀԿ
SocietyԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել Է, որ հակառետրովիրուսային թերապիայի կարիք ունեն ՄԻԱՎ-ով բոլոր ախտահարվածները, այսպիսով, բուժում պետք Է ստանա 37 միլիոն մարդ ամբողջ աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, սեպտեմբերի 30-ին հաղորդել Է Reuters գործակալությու նը:
ԱՀԿ-ի կողմից անցկացված կլինիկական հետազոտությունների արդյունքների համաձայն՝ այն մարդիկ, ում տրվել Է մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ) ախտորոշումը, անմիջապես պետք Է սկսեն ընդունել հակառետրովիրուսային պատրաստուկներ, քանի որ վաղ բուժընթացն զգալիորեն մեծացնում Է վիրուսով հիվանդացածների կյանքի տեւողությունը եւ նվազեցնում Է դրանով վարակման վտանգը: Ավելի վաղ ՄԻԱՎ-վարակի դեպքում թերապիայի այս տեսակը կիառվել Է 28 միլիոն մարդու բուժման համար:
Բացի այդ, ԱՀԿ-ն խորհուրդ Է տվել այն մարդկանց, ովքեր «Էական վտանգի» են ենթարկվել վարակվածների հետ շփումների ընթացքում, նույնպես հակավիրուսային պատրաստուկներ ընդունել ախտականխման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: