Երգչուհու մահից արդեն ավելի քան երեք ամիս է անցել, բայց այժմ էլ նրա ընտանիքին շարունակում են անհանգստացնել ոչ ադեկվատ մարդիկ:
Սկզբում անհայտ անձինք ինտերնետ-խաբեությամբ գումար էին հավաքում Ժաննա Ֆրիսկեի քրոջ բուժման համար, հայտնելով թե վերջինիս մոտ նույնպես հայտնաբերվել է գլխուղեղի քաղցկեղ: Իսկ այժմ Ֆրիսկեի ընտանիքին հետապնդում է մի մարդ, ով պահանջում է հանել երգչուհու մարմինը գերեզմանից և սառեցնել այն:
Երգչուհու քույրը՝ Նատալյա Ֆրիսկեն պատմում է, որ մի քանի շաբաթ առաջ Նիկոլո-Արխանգելսկ գերեզմանատանը, ուր թաղված է Ժաննա Ֆրիսկեն, իրեն մոտեցել է մետ 60 տարեկան մի տղամարդ և ծրար փոխանցել: Կարդալով ծրարի մեջ եղած նամակը՝ երգչուհու ընտանիքը շոկ է ապրել. Տղամարդը, ով ներկայացել էր որպես Վլադիմիր Ռուզսկի նշել էր, որ երգչուհու մարմինը անհրաժեշտ է հանել և սառեցնել:
Միգուցե երգչուհու ընտանիքը այդ գրածին ուշադրություն չդարձներ, բայց այդ տղամարդը պարբերաբար սպասում է Նատալիային և պնդում իր ասածը: «Երբ ես գերեզման եմ գնում, նա գրեթե ամեն անգամ մոտենում է և անհեթեթություն խոսում, առայժմ նա հանգիստ է, բայց չգիտես ինչ սպասել նման մարդուց, կարծում եմ՝ նա հոգեկան խանգարում ունի»,-ասաց Նատալյա Ֆրիսկեն:
Պարզվում է՝ Վլադիմիր Ռուզինսկին իր այս առաջարկը արել է ոչ միայն Ֆրիսկեի ընտանիքին, այլ նաև երկրպագուներին և օնկոկենտրոնի բուժքույրին, ով գիրք էր գրել երգչուհու կյանքի մասին՝ այն կոչելով «Կյանքի կարդիոգրամմա»:
