Ադրբեջանը մի քանի օրում ունեցել է 22 զոհ և 60-80 վիրավոր. ԼՂՀ ՊՆ
SocietyԱրցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ նախորդ մի քանի օրերին սահմանային միջադեպերի հետևանքով ադրբեջանական կողմի կորուստները հայտարարվածից ավելի շատ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մնացականյանը հայտնել է Արցախի խորհրդարանում ունեցած ելույթում:
Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում մեջբերել է Լևոն Մնացականյանի ելույթից մի հատված, որտեղ ասվում է. «Այս օրերին Ադրբեջանն ունեցել է 22 զոհ և 60-80 վիրավոր»:
Արցախի ՊԲ-ն բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է թաքցնել իր իրական կորուստները` սեփական հանրությանը մոլորության մեջ պահելու և ընտրած հանցավոր մարտավարության անհաջողությունները քողարկելու նպատակով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊՆ-ն սեպտեմբերի 29-ին հրապարակեց սեպտեմբերի 28-ին ունեցած 6 զոհերի անունները` Շահիյար Ալի օղլու Ույադով (զորակոչվել է 13.01.2015), Էյուբ Աբդուլլա օղլու Ռամազանով (զորակոչվել է 28.04.2015), Նիջաթ Մեհման օղլու Յարաև (զորակոչվել է 08.12.2014), Ահմեդ Ջիվանշիր օղլու Էյուբով (զորակոչվել է 08.12.2014), Էլվին Մուշրու օղլու Յուսուֆով (զորակոչվել է 15.12.2014) և Սամիր Սաբիր օղլու Ահմեդով (զորակոչվել է 18.07.2014):