Անցած գիշեր իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել. Յուրի Խաչատուրով
SocietyՀայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփան գծում անցած գիշեր նախորդ երկու օրերի համեմատ հանգիստ է եղել: Այս մասին ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումների «Անխախտ եղբայրություն 2015» զորավարժությունների մեկնարկի հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: «Իրավիճակը սահմանին այս գիշեր համեմատաբար հանգիստ է եղել՝ չնայած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ հյուսիս-արևելյան հատվածում, շուրջ 100 արկ պայթել է: Իրավիճակը հանգիստ է Նախիջևանի հետ սահմանին: Ես չգիտեմ, թե ինչու են նրանք այդ հատվածում իրենց այդքան լավ պահում, բայց Լեռնային Ղարաբաղի հյուսիս-արևելյան հատվածում լարվածություն կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Խաչատուրովը՝ հավելելով, որ հայկական կողմը կորուստներ և վիրավորներ չունի:
Անդրադառնալով Ակնայի հատվածում հայկական զինուժի կողմից հակառակորդի ռամական հենակետի ոչնչացման մասին լուրերի իսկության վերաբերյալ հարցին` Խաչատուրովն ընդգծեց, որ հայկական կողմը հստակ պատասխան է տվել հակառակորդի սադրիչ գործողություններին՝ պատճառելով նրան զգալի կորուստներ: «Հայկական զինուժի պատասխան գործողությունները եղել են հստակ՝ ուղղված ռազմական օբյեկտներին, ինչը, ինչպես երևում է, բերել է իր արդյունքը: Երեկոյան, ամենայն հավանականությամբ, պաշտպանության նախարարությունը հավելյալ տեղեկություններ կտրամադրի ձեզ: Այս պահին ես դժվարանում եմ հստակ ասել, որ մենք ինչ-որ բան ենք արել»:,- եզրափակեց Խաչատուրովը: