Հայաստանում մեկնարկել են ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն» զորավարժությունները
SocietyՀայաստանում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ստորաբաժանումների «Անխախտ եղբայրություն 2015» զորավարժությունները: Զորավարժությունների մեկնարկը տրվեց հանդիսավոր արարողությամբ, որին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀՀ Զին ված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Զորավարժությունների մեկնարկի հանդիսավոր արարողության սկզբում հնչեցին ՀԱՊԿ անդամ երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի օրհներգերը, որից հետո տեղի ունեցավ զորավարժությունների մասնակիցների հանդիսավոր քայլերթը, այնուհետև տրվեց զորավարժությունների մեկնարկը:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ողջունելով զորավարժությունների մասնակիցներին, ընդգծեց, որ Հայաստանի համար խաղաղապահությունը շատ կարևոր նշանակություն ունի` որպես միջազգային հարաբերություններում առկա լարվածությունները թուլացնելու և ճգնաժամերը հաղթահարելու արդյունավետ գործիք: «Աշխարհում, ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն սահմանակից շրջաններում, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքական, էթնիկ, տնտեսական, կրոնական և այլ հակասությունների հող ի վրա հակամարտությունների հավանականությունը շատ բարձր է մնում, իսկ դրանց խաղաղ ու պատեհ կարգավորումը առանց խաղաղապահների դժվար է պատկերացնել: Հենց դա է եղել պատճառը, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները 2004թ. ստորագրեն ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության ձևավորման և գործունեության հայեցակարգը, իսկ 2007թ.` խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը»,- Արմենպրես-ի հաղորդմամբ` նշեց Խաչատուրովը:
Նա հավելեց, որ ՀԱՊԿ-ում մշտական հիմքերի վրա ստեղծվել են խաղաղապահ ուժեր, որոնց կազմում կան ԶՈւ պատրաստված անձնակազմեր, իսկ «Անխախտ եղբայրություն» ամենամյա զորավարժությունը խաղաղապահությանը նախապատրաստության գլխավոր միջոցառումն է, որը լավ հնարավորություն է տալիս գործնականում փորձարկել գործող եւ մշակվող փաստաթղթերի նախագծերի շատ դրույթներ, իրականացնել այս կամ այն մոտեցումներն ու գաղափարները, որոնք վերաբերում են այդ ոլորտին:
Զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի, ոստիկանության ստորաբաժանումները եւ ներկայացուցիչները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։
«Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժության հիմնական նպատակներն են ամրապնդել փոխըմբռնումը և համագործակցությունը զորավարժություններում ներգրավված ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ զորախմբերի միջև, խաղաղապահ գործողության նախապատրաստման փուլում և խաղաղապահ խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ ՀԽՈՒ զորախմբերի (ստորաբաժանումների) կառավարման բոլոր մակարդակների հրամանատարների և շտաբերի գործնական հմտությունների բարելավումը, հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման միասնական մտահղացման մշակումը:
Առաջին փուլում կմշակվեն խաղաղապահ գործողության շրջանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման և բացազատման վերաբերյալ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններին ուղղվող առաջարկությունների նախապատրաստման հարցերը: Խորհրդի որոշման և խաղաղապահ գործողության անցկացման մանդատը ստանալուց հետո գործողությունների ղեկավարումը կստանձնի ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորված Միացյալ շտաբը:
Զորավարժության գործնական փուլում նախատեսվում է իրականացնել բանակցությունների վարման, մարդասիրական բեռների ուղեկցման, անցակետերում եւ դիտակետերում պարեկային հերթապահության ու ծառայության կազմակերպման, զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման կարողությունների զարգացման խնդիրներ։