Կյանքից հեռացել է ճանաչված ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը
SocietyՖրանսիայի Մարսել քաղաքում երկարատև հիվանդությունից հետո սեպտեմբերի 30-ին 80 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, ֆրանսահայ ճանաչված ջութակահար, մանկավարժ Ժան Տեր-Մերկերյանը: Այս մասին Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: