«Ինտեր ՌԱՕ»-ն հերքել Է «Հայաստանի Էլեկտրացանցերը» Սամվել Կարապետյանին վաճառելու մասին հաղորդումը
Society«Ինտեր ՌԱՕ»-ի եւ հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբի միջեւ Հայաստանի ԷլեկտրաԷներգետիկական ակտիվների առք ու վաճառքի պայմանագրի ստորագրման վերաբերյալ հաղորդումը չեղյալ Է հայտարարված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, սեպտեմբերի 30-ին հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Գործակալությունը ճշտում Է, որ հաղորդագրությունն ընկերության խնդրանքով չեղյալ Է հայտարարվում «այն բանի կապակցությամբ, որ մամուլի տեղեկագիրը սխալմամբ Է զետեղվել նրա կայքում»:
Ավելի վաղ գործակալությունը, հղում անելով «Ինտեր ՌԱՕ»-ի հաղորդագրությանը, գրել Էր, որ «Հայաստանի Էլեկտրացանցերը» վաճառված են «Տաշիր»-ին: Գործարքի գումարը չԷր բացահայտվում: Նշվում Էր, որ գործարքը կավարտվի Հայաստանի կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո:
Այն մասին, որ «Հայաստանի Էլեկտրացանցերի» գնորդը կդառնա «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը, սեպտեմբերի 18-ին հաղորդել Էր «Կոմերսանտ» թերթը: Հրատարակությունը նշել Էր, որ Հայաստանի կառավարության հավանությանն արժանանալու դեպքում գործարքը կարող Է փակվել արդեն հոկտեմբերի վերջին:
Թերթի տվյալներով՝ սեպտեմբերի 17-ին նիդեռլանդական Inter RAO Holding B.V.-ը (մտնում Է «Ինտեր ՌԱՕ»-ի մեջ) Հայաստանի կառավարությանը հայտնել Էր «Հայաստանի Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բոլոր բաժնետոմսերը Կիպրոսի Liormand Holding ltd-ին վաճառելու պլանների մասին: