Վերա Բրեժնեւայի դաջվածքը՝ մարմնի ինտիմ մասում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Վերա Բրեժնեւան ցուցադրել է իր նոր դաջվածքը։ Երգչուհին նշել է իր բյութի-էջի գործունեության 6-ամյսակը՝ ներքնազգեստով անկեղծ լուսանկար հրապարակելով իր էջում։
Լուսանկարը տեղադրելուց հետո նա նշել է, որ դաջվածքը վաղուց է արել, որպեսզի քողարկի ճողվածքի վիրահատության հետեւանքով առաջացած սպին։

«Շնորհակալություն, որ ինձ հետ եք։ Իմ դաջվածքը սրտաձեւ է եւ այն վաղուց եմ արել՝ ճողվածքի վիրահատությունից հետո առաջացած սպին քողարկելու համար, ուստի առանց ավելորդ հարցերի»,- գրել է Վերան։