Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պարզ է, թե ինչու Երվանդ Զախարյանը ՀԷՑ-ի հետ կապված գործարքից չի անհանգստանում

Economics

Պարզվում է, որ ողջ աշխարհն արդեն գիտի, թե ով է «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գնորդը, նույնիսկ արդեն առք ու վաճառքի պայմանագիր է ստորագրվել «Տաշիր» ընկերությունների խմբի և «Ինտեր ՌԱՕ»-ի միջև, իսկ մեր կառավարությունը դեռևս ընթացակարգային սիլի-բիլիի մեջ է ու ամենևին էլ չի շտապում հայ սպառողի առջև բացել փակագծերն ու ասել, թե ՀԷՑ-ի իրական գնորդն ով է:

Ռուսական մամուլում հրապարակված տեղեկության համաձայն՝ թեև գործարքը մոտ է ավարտին և այն վերջնականապես կհամարվի ավարտված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եզրակացությունից և ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո միայն, բայց դա, ինչպես ասում են, ընդամենը ընթացակարգային հարցեր են: Այս ֆոնին հասկանալի չէ, թե իշխանություններն ինչու են խուսափում նշել, որ ՀԷՑ-ի գնորդը «Տաշիր» ընկերությունների խումբն է և ինչու են հղում կատարում անհայտ ծագում ունեցող ու մի քանի տարի առաջ մի քանի այլ օվշորային ընկերությունների կողմից կրկին նույն օվշորներում գրանցված ինչ-որ կազմակերպությանը՝ քաջ իմանալով, թե ով է իրական գնորդը:

Եվ մինչ հայ հասարակությունը փորձում է իրեն խաբված զգալու հետևանքով զայրույթի հերթական ալիքը մարսել, ռուսական նույն աղբյուրը կրկին տեղեկություն է տարածում, թե «Տաշիրի» և «Ինտեր ՌԱՕ»-ի միջև պայմանագիր կնքելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Փաստորեն, ամենայն հավանականությամբ, լուրը չի համապատասխանում այնքանով, որ մեզ հրամցված «իրական գնորդ» անվան տակ իշխանությունները բոլորովին այլ ընկերություն են հրամցրել՝ փորձելով խնամքով թաքցնել իրական տերերի անունները: Բայց, ինչպես ասում են, սուտը երկար չի կարող պարկում մնալ և գուցե հենց այդ էր պատճառը, որ օրերս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մի քանի տարվա օվշորային կենսագրություն ունեցող «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» (կիպրոսյան օֆշորում 2010թ. նոյեմբերի 30-ին գրանցված ընկերություն) ընկերության մասին արտահայտվեց, որ այս գործարքի հետ կապված իրեն անձամբ ոչինչ չի անհանգստացնում, քանի որ բոլոր փաստաթղթերը հիմնավոր են և պարզ: «Երկու օրից վաճառքի հետ կապված, ինչպես նաև սեփականատիրոջ, գրանցումների և մեր հետագա աշխատանքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգանք»,- լրագրողների հարցերին ի պատասխան ասել էր Ե. Զախարյանը:

Ի դեպ, «Հայկական ժամանակ» օրաթերթն իր ս/թ սեպտեմբերի 18-ի համարում, անդրադառնալով «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» օվշորային ընկերության պատմությանը, գրել էր. «Մի փոքրիկ մանրուք ևս, որը թույլ կտա պատկերացնել, թե ՀԷՑ-ի վաճառքը ինչ աստիճանի կեղտոտ գործարք է։ «Լիորմանդ Հոլդինգզ լիմիթեդ» ընկերության հիմնադիրն ու սեփականատերը մեկ այլ օֆշորային ընկերություն է «Տուրվա Մենեջմենթ Լիմիթեդ» անունով: Իսկ այս «Տուրվայի» հիմնադիրն ու սեփականատերն էլ մեկ այլ, կրկին օֆշորային ընկերություն է՝ «Մարքուարդ Տրաստ Լիմիթեդ» անունով։ Այսինքն, վաճառքի այն սխեման, որով անցնելու է մեր երկրի խոշորագույն ձեռնարկությունը՝ ՀԷՑ-ը, արդեն նույնիսկ ավանտյուրիզմ չէ։ Դա պարզապես ցինիզմ է»:

Ասվածից հարց է ծագում, թե Երվանդ Զախարյանն ինչո՞ւ է հայտարարում, որ բոլոր փաստաթղթերը հիմնավոր են ու պարզ և իրեն ոչինչ էլ չի անհանգստացնում: Նույն ինքնավստահ տոնով էլ այդ նույն պաշտոնը զբաղեցնողներն էին նույնանման կարծիք հայտնում «Նաիրիտի» վաճառքի ժամանակ: Կրկին չէին անհանգստանում գնորդի ով լինելու մասին, բայց տարիներ հետո պարզվեց, որ գործարքը թարս էր, լավը չէր, սխալ էր և այլն: Այնպես որ, դեռևս այնքան էլ պարզ չէ, թե իշխանություններն այս անգամ իրականում ո՞ւմ վրա են այդքան վստահ՝ եղածը վաճառելու իրենց կուտակած փորձի՞, թե՞ «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի, ով դժվար թե իրեն թույլ տա սեփական ժողովրդի հաշվին հարստանալ: Իսկ եթե վստահ լինելու այլ պատճառներ էլ կան, ամենայն հավանականությամբ, դրանց մասին էլ հետո կիմանանք:

Արմինե Գրիգորյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine