ՀԱՊԿ-ն պատրաստ է ակտիվորեն աջակցել խաղաղությանը ողջ աշխարհում
SocietyՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պատրաստ է ակտիվորեն աջակցել խաղաղությանը ողջ աշխարհում: Սեպտեմբերի 30-ին ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումների «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների մեկնարկի հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի « պետ Յուրի Խաչատուրովը: «Խաղաղապահությամբ զբաղվելը շատ հաճելի է` անհամեմատ լավ է, քան պատերազմելը: Հայկական կողմը ցանկանում է, որ ամենուրեք խաղաղություն լինի, որ ՀԱՊԿ բոլոր երկրները զբաղվեն միայն խաղաղապահությամբ ողջ աշխարհում»,- ընդգծեց նա:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն իր ուրախությունն արտահայտեց առ այն, որ ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումների հերթական զորավարժություններն անցկացվում են հայկական հողի վրա` ցանկություն հայտնելով, որ ՀԱՊԿ անդամ երկրներում միշտ խաղաղություն լինի, ինչը հնարավորություն կտա աջակցել խաղաղությանը ողջ աշխարհում: «Թող մեր երկրներում միշտ խաղաղություն լինի, իսկ մենք մեր մեծ անձնակազմով պատրաստ ենք աջակցել խաղաղությանը ողջ աշխարհում»,- եզրափակեց Խաչատուրովը:
Հայաստանում մեկնարկել են ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումների «Անխախտ եղբայրություն 2015» զորավարժությունները: Զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի, ոստիկանության ստորաբաժանումները եւ ներկայացուցիչները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։