Հոկտեմբերից կմեկնարկի Ամերիա օնլայն և Մոբայլ բանկինգ արշավը
SocietyԱմերիա օնլայն և Մոբայլ բանկինգ արշավը, որի շրջանակներում տվյալ համակարգի օգտագործողներին կտրամադրվեն մի շարք արտոնություններ և անակնկալ մրցանակներ «Ամերիաբանկ»-ի կողմից, կմեկնարկի հոկտեմբերի 1-ից:Արշավի հիմնական նպատակը «Ամերիաբանկ»-ի թե' ֆիզիական անձ, և թե' իրավաբանական անձ հաճախորդներին խրախուսելն ու կրթելն է` կատարել ոչ թղթային, առցանց գործարքներ, ինչն էականորեն կխնայի հաճախորդի ժամանակը և հնարավորություն կտա բանկին իրականացնել առավել արագ սպասարկում:
«Ամերիաբանկ»-ի նոր և գործող ֆիզիկական անձ բոլոր քարտապաններին հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ն Օնլայն բանկինգ ծառայությունը կտրամադրվի ընդամենը 1,000 ՀՀ դրամ միացման միանվագ վճարով, այժմ գործող 6,000 ՀՀ դրամի փոխարեն: Ընդ որում, հոկտեմբերի 1-31-ն Օնլայն և Մոբայլ բանկինգի համակարգում 5 և ավել գործարք կատարած օգտատերերի միջև կանցկացվի խաղարկություն, որի 3 հաղթողները կստանան Lenovo IdeaPad պլանշետ: Խաղարկության արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերին:
Արշավի շրջանակներում իրավաբանական անձանց «Ամերիաբանկ»-ը 3 ամսով կտրամադրի Ամերիա օնլայն բանկինգի անվճար փորձնական տարբերակ (trial): Կազմակերպությունների ներկայացուցիչների համար հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել ճանաչողական դասընթաց, որի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Ամերիա օնլայն և Մոբայլ բանկինգ համակարգի օգտագործման կանոններն ու հնարավորությունները:
Ակցիան գործելու է մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ: