20 բան, որ պետք է ասեք Ձեր որդուն, նախքան նրա մեծանալը
Lifestyleinchuzem.am-ը գրում է.
1.Դու պետք է հաղթահարես կյանքի դժվարությունները
Կյանքը տարբեր դժվարություններից է բաղկացած, և դու, որդիս, պետք է ընդունես կյանքի մարտահրավերները: Աշխատիր և մի վախեցիր օգնություն խնդրելուց:
2.Իմացիր գինդ
Երբեք մի համաձայնվիր քչին, ոչ առօրյայում,ոչ աշխատանքի մեջ, ոչ սիրո մեջ: Եղիր լավագույնը և ընտրիր նույնը:
3. հետևիր սրտիդ թելադրանքներին
Լսիր այն, ինչ հուշում է քեզ սիրտդ: Առավել ևս այն դեպքերում, երբ քեզ թվում է, որ այն խելահեղ բան է ասում:
4. մի եղիր խիստ քո նկատմամբ
Մի փոշմանիր, բայց ընդունիր սխալդ, եթե իհարկե այն կա: Ծիծաղիր քեզ վրա: Հեշտ նայիր կյանքիդ, բայց մնա այնպիսին ինչպիսին կաս:
5. Գումարը քո դերը չի որոշում կյանքում
Կյանքը ավելին է քան գումարը: Կյանքում ամենաերջանիկ պահերը կապված չեն լինելու գումարի հետ: Շատ աշխատիր, որ շատ գումար վաստակցես: Բայց գումարը մի օգտագործիր ինքդ քո դեմ:
6. Ոչ, նշանակում է ոչ:
Լսիր ուշադիր: Երբ հարցը հասնում է հանդիպումներին, հիշիր, եթե աղջիկը ասում է ոչ, ուրեմն դա նշանակում է ոչ:
7. Լացելը նորմալ է
Դու քարե սիրտ չունես: Դու արդար ես, բարի: Երբեմն այն ինչին երկար ժամանակ ձգտում ես, կարող ես չհասնել: Ժամանակ առ ժամանակ Դու պարտվելու ես: Եթե մտածում ես, որ լացելով կթեթևանաս, ուրեմն ազատություն տուր հույզերիդ:
8.Հոգ տար առողջությանդ մասին
Հոգ տար քո մասին տղաս, այցելիր բժիշկի, կեր բանջարեղեն, քնիր և ֆիզիակական վարժություններ արա:
9.Հիշիր ընտանիքիդ մասին
Ընտանիքը միշտ հետդ կլինի, կուրախանա քեզ հետ և կօգնի դժվար պահերին: Իհարկե նաև կսիրի քեզ ցանկացած իրավիճակներում:
10.Դու մնացածից լավը չես
Դու շատ լավն ես, բայց ավելի լավը չես այն մարդուց ով աֆտոբուս է վարում, կամ մաքրում է կոշիկդ, կամ է հավաքում է տունդ: Չնայած նրան, թե ինչի կհասնես կյանքում, միշտ հիշիր, որ պետք է հարգես ուիշներին
11.Մարդիկ լավն են
Մարդիկ ավելի հակված են բարությանը: Հիշիր դա: Դա չի նշանակում, որ աշխարհը բաղկացած է միայն լավ մարդկանցից: Դու կհանդիպես նաև նրանց, ովքեր սխալ կվարվեն: Ես ուզում եմ, որ Դու չմոռանաս, այն բանից մասին, որ ամեն մարդ պետք է ունենա ներման հնարավորություն:
12.Զերծ մնա դրամատիկ իրավիճակնրից
Ցավը և դրաման քեզ կհետևեն կյանքիդ ընթացքում: Խուսափիր այն մարդկանցից, ովքեր կյանքիդ մեջ վատից բացի ուրիշ բան չեն անում:
13.Դու աշխարհի կենտրոնը չես
Կյանքը կար նաև մինչև ծնվելդ, կշարունակվի նաև երբ այլևս չլինես:Օգնիր ուրիշներին, ոգեշնչիր նրանց: Թող քո հետքը, այնպես արա, որ քեզանից հետո մարդիկ հիշեն քեզ:
14.Ամեն օր ինչ-որ լավ բան արա
կյանքը արագ է զարգանում, բայց մենք երբեք այնքան զբաղված չենք լինում, որ բարության ժամանակ չունենանք: Օրինակ զիչիր տեղդ մետրոյում օգնիր տարիքով մարդուն անցնել ճանապարհը: Մարդ եղիր:
15.Մի փոխվիր
Դու ունիկալ ես: Կարող ես աշխարհում քո ներդրումը ունենալ:
16.Քո բառը արժեք պետք է ունենա
Ուշադիր ընտրիր բառերը, որոնք ասում ես ուրիշներին:
փորձիր ասել միայն ճիշտը և պահել խոստումներդ:
17. Ուրախ եղիր
Մարդկանց հետ ճիշտ շբվիր, լավ վերաբերվիր, դա դժվար չէ:
18.Մայրդ միշտ հետդ կլինի
Ես միշտ հետդ կլինեմ: Կգա օր, որ ֆիզիկապես կողքդ չեմ լինի,բայց
միշտ հետդ կլինեմ:
19.Խելքով ընտրիր
Թե ընկերուհու, թե գործընկերներին, թե հարևաններին և ընկերներին:
20. Քաջ եղիր
Այնքան քաջ եղիր, որ ընդունես որ քե ուրիշ մարդկանց օգնությունը պետք է կամ ժամանակն է թողնել այս կամ այն գաղափարը: