Yerevan, 05.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մայրաքաղաքի 2797-ամյակի տոնակատարությունները Երևանը կողողեն բազմապիսի միջոցառումներով

Society

Ավանդույթի համաձայն` հոկտեմբերի երկրորդ շաբաթը Հայաստանի մայրաքաղաքը կտոնի իր 2797-ամյակը: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը, «Իմ ջերմ ու բարի քաղաքը» խորագրի ներքո հոկտեմբերի 10-11-ը կայանալիք տոնակատարությունների վերաբերյալ նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

«Շուրջ երեք ամիս առաջ սկսվեցին նախապատրաստական աշխատանքները, որոնք ավարտական փուլում են: Տոնակատարությունների ցանկում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը կտեսնեն ինչպես ավանդական և սիրված դարձած միջոցառումներ, այնպես էլ նորերը, որոնց շարքում չեր կարող չընդգրկվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում», - նշեց Արամ Սուքիասյանը:

Երևանի 2797-ամյակի տոնակատարություններին ներկա կլինեն օտարերկրյա 20 պատվիրակություններ, 7 քաղաքապետ: Մայրաքաղաքի քաղաքապետի տեղակալի խոսքով` այս տարվա տոնակատարությունների համար բյուջեից հատկացվել է 130 միլիոն դրամ, սակայն դրա հետ մեկտեղ իրենց աջակցությունը կցուցաբարեն մի շարք կազմակերպություններ:

Տոնակատարությունները կմեկնարկեն հոկտեմբերի 10-ին  Հանրապետության և Նալբանդյան փողոցների միջև գտնվող պուրակում  «Քարե կոթողների ժամանակագրությունը» սեպագիրների բացօթյա ցուցադրությամբ, որտեղ սեպագրերի կողքին այցելուները կտեսնեն դրանց թարգմանությունը և գիտական մեկնաբանությունը:

«Այս պուրակում, ցավոք սրտի արդեն գոյություն չունեցող Ջուղայի խաչքարերի պատճեններն են, որոնց կողքին սեպագրերի տեսքով կփորձենք ներկայացնել նախկինում Արևմտյան Հայաստանում  գտնված և, ցավոք, վերացած սեպագրեր, որոնք պատմում են Վանի, Տուշպայի, Տիգրանակերտի մասին», - տեղեկացրեց Արամ Սուքիասյանը:

Նույն օրը քաղաքապետարանի ճեմասրահում կբացվի «Երախտագիտություն» ցուցահանդեսը, որը տարիներ առաջ, ետեղեռնյան շրջանում աշխարհի մի շարք քաղաքապետների, կառավարման մարմինների, ավագանիների, իշխանությունների հայանպաստ որոշումներ կայացնելու դիմաց երախտագիտություն հայտնելու յուրօրինակ նշան կլինի:

Նույն օրը տեղի կունենա «Սիրո Երևան» գեղանկարչական ցուցահանդեսի բացումը, դպրոցականների` «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով շարադրությունների մրցանակաբաշխությունը: Էրեբունի փողոցի երկայնքով հնարավոր կլինի ականատես լինել ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի և խոհանոցի ցուցադրությանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի հրապարակում ներկա գտնվելու «Երևանում տոն է» խորագրով համերգին և հրավառությանը:

Տոնակատարության հիմնական միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 11-ին՝ ջրցան մեքենաների ավանդական դարձած  շքերթով:

Նույն օրը մայրաքաղաքի տարբեր հատվածներում կբացվեն «Երևան ԱՐՏ» գեղանկարչական, «Հին Երևան-Հայացք ապագայիս», «Հին ու նոր Երևան»  լուսանկարչական և հնաոճ մեքենաների ցուցահանդեսներ:

Սպորտային միջոցառումների շարքում հոկտեմբերի 11-ին տեղի կունենա մարաթոնան վազք, հեծանվավազք, տարաբնույթ մարզական ցուցադրական ելույթներ, մոտոարշավ, ինչպես նաև Պարալիմպիկ խաղերի մասնակիցների երթ:

«Քաղաքի օրվա տոնի շրջանակներում տեղի կունենա «Երևանյան երգարան»-ի շնորհանդեսը, որտեղ ներառված են սիրված երգերը, դրանց նոտագրությունը և տեղեկություններ հեղինակների վերաբերյալ: Հյուսիսային պողոտայում, երգարանի շնորհանդեսը կշարունակվի երևանյան երգերի կարաոկեով», - նշեց Արամ Սուքիասյանը:

Երևանի տոնն առանց երաժշտության դժվար է պատկերացնել, այդ իսկ առիթով նույն օրը ցերեկը մայրաքաղաքի տարբեր հատվածներում հնարավոր կլինի ականատես լինել փողային նվագախմբի և պարային շքերթների, հայաստանյան ազգագրական համույթների կատարումների, մարզերի քաղաքներից ժամանած երաժիշտների մասնակցությամբ համերգների: Իսկ երեկոյան Կենտրոնի տարբեր հատվածներում կհնչեն ռոք, ջազ, դասական և էստրադային համերգներ, որոնք կեզրափակվեն տոնական հրավառությամբ:

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live