Yerevan, 19.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քաղաքագետը Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ում տեղին և հիմնավոր է համարում

Politics

Հայաստանի Հանրապետությունն իր ռազմական դոկտրինը, ըստ որի, ՀՀ-ն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը, հնարավոր է` ամրապնդի նոր օրենսդրական նախաձեռնություններով: Նման դիտարկմամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում հանդես եկավ քաղաքագետ Նարեկ Գալստյանն` անդրադառնալով ՄԱԿ-ում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին:

«Կարծում եմ` տեղին հայտարարություն էր` հաշվի առնելով թե՛ ստեղծված իրավիճակը, թե՛ նաև այս իրավիճակի շարունակական պահպանումը: Դրան նպաստել է նաև Ադրբեջանի պահվածքը միջազգային մակարդակում. որքան էլ նրան կոչ են անում ավելի զուսպ քաղաքականություն վարել,  միևնույն է` իր գործողություններով կարողանում է ապտակ հասցնել միջազգային հանրությանը:

Ինչ վերաբերում է նախագահի դիտարկումներին, դրանք տեղին էին, հիմնավոր էին: Առաջին հերթին բխում էին հայկական կողմի ազգային-պետական շահերից և ելնում էին այսօր ստեղծված իրավիճակից: Ես կարծում եմ, որ այսպիսի կոշտ շեշտադրումներով, սկզբունքային պահանջներով հայկական կողմը պետք է ավելի վաղուց հանդես եկած լիներ` դեռ մոտ 3 տարի առաջ, բայց ինչպես ասում են` ավելի լավ է ուշ, քան երբեք»,- ընդգծեց Նարեկ Գալստյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Ի թիվս այլ թեմաների` Նախագահն անդրադարձել է սահմանային լարվածությանն ու Ադրբեջանի գործողություններին: Նա, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնա, քան իրականացնել անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլեր՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:< /em>

Քաղաքագետի դիտարկմամբ` իրավական քայլերը կարող են իրագործվել նաև միջազգային մեխանիզմների միջոցով, ինչը, սակայն, նա քիչ հավանական է համարում: «Միգուցե հարցը հիմնավորապես դրվի ՀԱՊԿ շրջանակներում քննարկման: Չեմ կարծում, որ այնտեղ այս հարցը լուծում ստանա, այսինքն` ՀԱՊԿ-ից չի կարելի ակնկալել ինչ-որ իրական գործուղություններ: Միգուցե քննարկում կլինի, ինչ-որ կոչեր կհնչեն, պահանջներ` ուղղված Ադրբաջանին, բայց, հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ երկրների շահերի տարբերությունները, Ադրբեջանի ու Հայաստանի հետ հարաբերությունների բնույթը, չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ն գործուն մասնակցություն կունենա»,- նշեց քաղաքագետը` միևնույն ժամանակ հավելելով, որ թե՛ ՀԱՊԿ-ն, թե՛ Ռուսաստանը պարտավորություններ ունեն Հայաստանի հանդեպ, քանի որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները հասել են արդեն Հայաստանի Հանրապետության սահմաններ: «Դա ագրեսիա է, ու ՀԱՊԿ-ն պետք է արձագանքի, ընդունի, որ տեղի ունեցողն ագրեսիա է, և ինչ-որ գործողություններ իրականացնի, բայց դա իդեալական տարբերակն է: Ռազմաքաղաքական մեխանիզմները, որոք Նախագահը հիշատակել է իր ելույթում, կարծում եմ` մեզ արդեն հայտնի էին, որովհետև մինչ ՄԱԿ- ի ամբիոնից դա հայտարարելը, արդեն այստեղ էլ հայտարարվել էր կոշտ արձագանքի մասին»,- ավելացրեց Նարեկ Գալստյանը:

Նրա խոսքով` հայկական կողմը պատրաստ է և պատրաստվում է կիրառել ավելի կոշտ պատժիչ ու կանխարգելիչ գործողություններ: «Հավանաբար, հայկական կողմը որոշակի մարտավարական փոփոխությունների կդիմի իր դիրքերը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում էլ ավելի ամրապնդելու համար` արդեն բուն ռազմական տեսանկյունից»,- նշեց քաղաքագետը:

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia