Գլխացավերը հանգեցնում են ուղեղի անդառնալի վնասվածքների
Lifestylelifepanorama.am-ը գրում է.
Կոպենհագենի համալսարանի գիտնականները պարզել են, որ հաճախակի գլխացավերը կարող են ուղեղի անդառնալի վնասվածքների պատճառ դառնալ:
Դանիացի գիտնականներն ասում են, որ Երկրի բնակչության 10-15%-ը տառապում է գլխացավերից: Հենց դրանք էլ մեծացնում են ուղեղի վնասվելու հավանականությունը, ինչպես նաև կարող են հանգեցնել ուղեղի ծավալի փոփոխության:
Հետազոտության ընթացքում ավելի քան 19 գիտական աշխատանք է արվել: Արդյունքում պարզվել է, որ գլխացավեր ունեցող մարդկանց մոտ ուղեղի վնասվածք ստանալու հավանականությունը 34%-ով ավելի մեծ է: