Երբ երեխան գրկում է ձեզ, երբեք նրան առաջինը բաց մի՛ թողեք. 5 խորհուրդ ծնողներին
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
Ծնող լինելը իրական շնորհ է և շատ ծնողներ ջանք չեն խնայում իրենց երեխաներին առավելագույնը տալու համար:
Սրա հետ մեկտեղ երեխա մեծացնելն ու դաստիարակելը լուրջ և պատասխանատու գործ է: Երբեմն ծնողներին անհարժեշտ են գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն նրանց հաջողության հասնել այդ պատասխանատու գործում:
Ահա մի քանի խորհուրդ, որոնք միգուցե առաջին հայացքից անէական թվան, սակայն շատ հաճախ թե՛ երեխաների և թե՛ ծնողների համար դրանց նշանակությունը շատ մեծ է լինում:
1. Բացի երեխայի առաջին խոսքերը գրի առնելուց կամ ձայնագրելուց, ձայնագրե՛ք կամ գրի՛ առեք նաև երեխայի հետ զրույցը Ձմեռ Պապի գոյության մասին:
2. Առաջին շարքում նստելով՝ լսեք թե ինչ թեմայով են խոսում ձեր երեխաները հետևում:
3. Փորձեք հնարավորինս շատ տեղեկություն ստանալ ձեր երեխաների ընկերների մասին:
4. Մի՛ շեղվեք երեխայի հետ զրուցելիս, անջատեք ձեռքի տակ եղած բոլոր էլեկտրոնային միջոցները:
5. Երբ երեխան գրկում է ձեզ, երբեք նրան առաջինը բաց մի՛ թողեք: